Կայքի քարտեզ | Գլխավոր էջ
 
   
 
   
   
a
 
 Վարկեր
Առևտրային,
Գյուղատնտեսական,
Սպառողական,
Հիփոթեքային գնման և
վերանորոգման վարկեր:
Վարկեր – մենք
առաջարկում ենք
ԿԱՅՈւՆՈւԹՅՈւՆ
 Ավանդներ
Ընտրեք Ձեր կարիքներին
առավել
համապատասխանող
ավանդատեսակ:
Ավանդներ – մենք
առաջարկում ենք
ՀՈւՍԱԼԻՈւԹՅՈւՆ
 Քարտեր
Մենք տրամադրում ենք և
սպասարկում տեղական
ArCa, միջազգային VISA
և MasterCard քարտեր:
Քարտեր - մենք
առաջարկում ենք
ՃԿՈւՆՈւԹՅՈւՆ
 Փոխանցումներ
Փոխանցեք Ձեր դրամական
միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ
միջոցով:
Փոխանցումներ - մենք
առաջարկում ենք
ԱՐԱԳՈւԹՅՈւՆ
  Գնում Վաճ ԿԲ
USD363.00366.00363.50
RUR11.6011.8511.81
EUR458.00466.00463.97
GBP557.00567.00558.55
CHF357.00366.00359.01
DATE08.09.201013:35PM
Ես ուզում եմ
  
0.00
 






Երեխաների համար ժամկետային ավանդ  
Ապահովեք Ձեր երեխայի անհոգ ապագան այսօր:

Այս ավանդային հաշիվը Ձեր երեխայի բարեկեցիկ ապագայի գրավականն է: Այս ավանդի միջոցով Ձեզ հնարավորություն կընձեռնվի բավարարել Ձեր երեխայի հետագա պահանջմունքները, որոնք վերաբերում են կրթությանը, բնակարանի ձեռքբերմանը և այլնին:
Չեք հասցնի աչք թարթել, երբ Ձեր երեխան կլինի 18 տարեկան և շնորհիվ Ձեր կուտակած գումարի նա հնարավորություն կունենա իրականություն դարձնել իր երազանքները:





Ավանդի պայմաններն են`

Երեխաների համար ժամկետային ավանդներն ընդունվում են միայն ֆիզիկական անձանցից,
Արժույթը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար,
Ավանդի նվազագույն գումարը` 10,000 ՀՀ դրամ կամ 30 ԱՄՆ դոլար,
Ավանդային հաշիվը կարող է բացվել հօգուտ 18 տարին չլրացած անձի,
Ավանդի գործողության ժամկետը` 1-18 տարի,
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը` ՀՀ դրամով` 7%, ԱՄՆ դոլարով` 6%,
Ավանդի տարեկան տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը* համընկնում են,
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ավանդի գումարը կարող է ավելացվել ավանդատուի կողմից:

*1,000 դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:


Տոկոսագումարների հաշվարկման օրինակ`

Ձեր երեխան 3 տարեկան է: Չափահաս դառնալու օրը Ձեր երեխան կտնօրինի 7,454,483 ՀՀ դրամ, եթե այսօր Դուք բացեք ավանդային հաշիվ 50,000 ՀՀ դրամ գումարի չափով և յուրաքանչյուր ամիս ավելացնեք այն 25,000 ՀՀ դրամի չափով:

Ավանդի գումարը
(ՀՀ դրամ)
10,000
50,000
250,000
Ամենամսյա մուծումների չափը*
(ՀՀ դրամ)
10,000
25,000
100,000
Գումարը, որը կունենա Ձեր երեխան
5 տարի անց 10 տարի անց 15 տարի անց
703,8401,659,2802,956,754
1,793,5524,194,295 7,454,483
7,242,11516,869,37429,943,120

* Բերված օրինակում ամենամսյա մուծումները կատարվում են 2-րդ ամսից սկսած:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
Ավանդի արժութային կառուցվածքը
Ավանդի երաշ-
խավորման առավելագույն չափը
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ
4 միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ
2 միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից պակաս է
4 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)2 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)




Լրացուցիչ տեղեկատվություն

Հաշվի սպասարկումն (անկախ հաշիվների քանակից և գործարքների իրականացումից) անվճար է:
Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի պահպանման սակագները սահմանվում են ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների սակագներին համապատասխան:
Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի փակման դեպքում հետագայում ավանդ ներդնելու նպատակով դրա վերաբացումն անվճար է:
Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
Բանկը ավանդի գումարից տոկոսագումարը հաշվեգրում է յուրաքանչյուր տարվա վերջում` հաշվեգրված տոկոսագումարը մուտքագրելով ավանդային հաշվին:
Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալ օրվա միջին փոխարժեքով:
Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանար հաճախորդը, եթե իր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդներ ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել Բանկի www.acba.am ինտերնետային կայքում:
Ավանդը նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում 1 բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները` տարեկան 1% չափով:
Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ավանդի գումարը չպահանջելու դեպքում, գումարը փոխանցվում է ավանդատուի ընթացիկ հաշվին ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Տվյալ ավանդային հաշվի համար Բանկի կողմից նախատեսված կամ սահմանված չեն տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող սակագներ կամ այլ պայմաններ:
Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ստացված տոկոսագումարները համաձայն ՀՀ գործող օրենսդրության ենթակա են հարկման 10%-ի չափով:
Յուրաքանչյուր գործառնությունից հետո հաճախորդին հաշվի քաղվածքը տրամադրվում է անվճար:
Փաստաթղթերի կրկնօրինակը, այդ թվում` քաղվածքը տրամադրվում է`
- մինչև 3 ամիս վաղեմության դեպքում` 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
- 3 -12 ամիս վաղեմության դեպքում` 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
- 1- 3 տարի վաղեմության դեպքում` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
- 3 տարուց ավել վաղեմության դեպքում` 10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
Տեղեկանքները տրամադրվում են`
- աուդիտորական հարցման պատասխան` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
- այլ տեղեկանքներ` 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է, և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երաշխավորում է դրա գաղտնիությունը:
Ավանդային պայմանագրից ծագած տարաձայնությունները և վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու պարագայում ծագած տարաձայնություններն ու վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:





Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը








Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:

Թարմացված է առ 19.07.2010թ., 10:00
  
 
 
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© 2007-2010 «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ