| |
 |
| |
Գնում |
Վաճ |
ԿԲ |
| USD | 363.00 | 366.50 | 365.03 | | RUR | 11.75 | 11.95 | 11.90 | | EUR | 465.00 | 472.00 | 468.19 | | GBP | 556.00 | 568.00 | 561.74 | | CHF | 354.00 | 364.00 | 361.02 | | | | | | DATE | 03.09.2010 | 15:10PM | |
|
 |
|
| |
 |
|
|
|
|
Fitch Ratings գործակալության վերլուծաբանը նշել է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամրապնդել է իր դիրքերը շուկայում
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով վերլուծաբան Նելլի Բադալյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին տրված բացառիկ հարցազրույցի ընթացքում նշել է, որ Fitch-ի կողմից վարկանշվող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ իրադրությունը կայուն է:
Հայաստանում Fitch-ը վարկանշում է երկու բանկ, որից մեկը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է:
Ըստ վերլուծաբանի. «Ստեղծված տնտեսական ծանր պայմաններում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ հաջողվեց ամրապնդել իր դիրքերը շուկայում և որոշ ցուցանիշներով առաջատար դիրք զբաղեցնել: Խնդրահարույց վարկերի մակարդակը թեև աճել է, այնուամենայնիվ մնացել է բավականին ցածր մակարդակում: Բանկին հաջողվել է նաև պահպանել բարձր եկամտաբերությունը, կայուն իրացվելիությունը և բարձր կապիտալացվածությունը»:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության լրագրողի այն հարցին, թե նախանշվում է արդյոք Fitch-ի կողմից վարկանշվող հայաստանյան երկու բանկերի վարկանիշների վերանայում, վերլուծաբանը պատասխանել է. «Բոլոր վարկանիշները գտնվում են մշտական դիտարկման ներքո և անհրաժեշտության դեպքում վերանայվում են: Սակայն երկու բանկերի կայուն կանխատեսումը մատնանշում է, որ մենք տվյալ պահին փոփոխությունների չենք սպասում»:
Աղբյուրը Banks.am պորտալ
Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Թարմացված է առ 14.01.2010թ., 15:00 |
|
|