| |
 |
| |
Գնում |
Վաճ |
ԿԲ |
| USD | 363.00 | 366.00 | 363.50 | | RUR | 11.60 | 11.85 | 11.81 | | EUR | 458.00 | 466.00 | 463.97 | | GBP | 557.00 | 567.00 | 558.55 | | CHF | 357.00 | 366.00 | 359.01 | | | | | | DATE | 08.09.2010 | 13:35PM | |
|
 |
|
| |
 |
|
|
|
|
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր VISA Electron, VISA Classic, VISA Gold, VISA Business քարտապաններին հնարավորություն է ընձեռել իրենց մագնիսական ժապավենով VISA քարտերը փոխարինել չիպային տեխնոլոգիայով քարտերով:
Չիպային քարտերի առավելություններն են.
Առավել հուսալի և անվտանգ: Նման քարտերը հիմնված են ներկայումս աշխարհում առավելագույն անվտանգություն ապահովող տեխնոլոգիաների վրա և այդ քարտերի կեղծումը հասցված է նվազագույնի:
Ֆունկցիոնալ ավելի լայն հնարավորություններ: Այս քարտերը հնարավորություն են տալիս մեկ բանկային հաշվով ունենալ 2 տարբեր վճարային համակարգերի քարտեր:
Երկար գործողության ժամկետ: Այս քարտերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, մինչդեռ մագնիսական ժապավենով քարտերը առավելագույնը 2 տարի ժամկետով էին:
Երկարատև օգտագործում: Ի տարբերություն մագնիսական ժապավենով քարտերի, որոնք ավելի շուտ են վնասվում, չիպային քարտերը ծառայում են ավելի երկար: Ավելին, չիպի վնասման դեպքում միշտ հնարավոր է կիրառել մագնիսական ժապավենը:
Ուշադրություն: Անվտանգության նկատառումներից ելնելով` իրենց քարտերն արտերկրում օգտագործող հաճախորդներին խնդրում ենք քարտերի փոխարինումն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան մինչև սույն թվականի մարտի 31-ը, քանի որ վերջին շրջանում արտասահմանում լայն տարածում է ստացել մագնիսական ժապավենով քարտերի կեղծումը:
Տեղեկացնում ենք նաև, որ մինչև սույն թվականի մարտի 31-ը մագնիսական ժապավենով քարտերը չփոխարինելու դեպքում Բանկն այլևս պատասխանատվություն չի կրելու քարտերով կատարված զեղծարարությունների համար:
Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Թարմացված է առ 09.03.2010թ., 10:15 |
|
|