| |
 |
| |
Գնում |
Վաճ |
ԿԲ |
| USD | 363.00 | 366.50 | 365.03 | | RUR | 11.75 | 11.95 | 11.90 | | EUR | 465.00 | 472.00 | 468.19 | | GBP | 556.00 | 568.00 | 561.74 | | CHF | 354.00 | 364.00 | 361.02 | | | | | | DATE | 03.09.2010 | 15:10PM | |
|
 |
|
| |
 |
|
|
|
|
Էքսպրես վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և իրավաբանական անձանց կարգավիճակ չունեցող անհատ ձեռնարկատերերին ամենասեղմ ժամկետներում:
Էքսպրես վարկավորման առավելությունները.
| | |
Վարկի տրամադրման ժամանակ գրավադրվող գույքը նոտարական ծախսեր չի պահանջում:
Գործում է գրավի ընտրության և գնահատման ճկուն համակարգ:
Որպես գրավատու կարող է հանդիսանալ նաև երրորդ կողմը (իրավաբանական կամ ֆիզիկական անձ):
Վարկի և տոկոսների մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով:
Մշտական և բարեխիղճ հաճախորդների համար կիրառվում է տոկոսադրույքի իջեցում:
Էքսպրես վարկավորման պայմանները.
| | |
Առևտրային վարկերը տրամադրվում են այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք արտադրության ոլորտում վերջին 6, իսկ առևտրի և սպասարկման ոլորտում վերջին 3 ամսվա ընթացքում ունեն անընդհատ աշխատանքային փորձ:
Արժույթը - ՀՀ դրամ, արտարժույթ:
Վարկի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ, նվազագույն գումարը` 50,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
Վարկերը տրամադրվում են 3 ամսից 24 ամիս տևողությամբ:
Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է`
- ՀՀ դրամով - 20-22%
- արտարժույթով - 18-22%
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Վարկի տոկոսադրույքի սահմանման վրա գործոններ չեն ազդում:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Այն դեպքում, երբ սահմանված վարկային տոկոսադրույքները գերազանցում են ՀՀ ԿԲ կողմից սահմանված հաշվարկային տոկոսադրույքի կրկնապատիկը, ապա վարկերը տրամադրվում են ՀՀ ԿԲ հաշվարկային տոկոսադրույքի կրկնապատիկով:
Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
Վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական կտրվածքով:
Որպես ապահովության (գրավի) տեսակ հանդիսանում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրվող երաշխավորությունները, սարքավորումներ, ավտոմեքենաներ, տան գույք, ոսկյա զարդեր և ապրանքանյութական այլ արժեքներ:
Վարկի մայր գումարի և 18 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը:
Համաձայն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրավի պայմանագրերի Գրավատուն պարտավորվում է գրավի պայմանագրի ստորագրումից հետո 1 ամսվա ընթացքում իր հաշվին ապահովագրել գրավ դրված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237 հոդվածի 1 կետի համաձայն:
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց 1 բանկային օրվա ընթացքում: Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
Վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու դեպքում երաշխավորողները կրում են համապարտ պատասխանատվություն: Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների տվյալ պահին գործող սակագներում :
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
| | |
Անձնագիր
Սոցիալական քարտ
Գրավի սեփականությունը հավաստող փաստաթղթեր
ՀՎՀՀ
Պետ. ռեգիստրի գրանցման վկայական
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է.
| | |
Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և հանդիպել վարկային մասնագետներին,
Լրացնել վարկի դիմումը և ապահովել պահանջվող փաստաթղթերը,
Վարկային մասնագետներին ծանոթացնել Ձեր գործունեությանը:
Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Թարմացված է առ 02.08.2010թ., 09:05 |
|
|