| |
 |
| |
Գնում |
Վաճ |
ԿԲ |
| USD | 363.00 | 366.50 | 365.03 | | RUR | 11.75 | 11.95 | 11.90 | | EUR | 465.00 | 472.00 | 468.19 | | GBP | 556.00 | 568.00 | 561.74 | | CHF | 354.00 | 364.00 | 361.02 | | | | | | DATE | 03.09.2010 | 15:10PM | |
|
 |
|
| |
 |
|
|
|
|
Հայաստանի բանկային պատմության մեջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինն է, որ ընձեռում է իր հաճախորդներին ուսման վարձերի վարկավորման հնարավորություն:
Գիտելիքը XXI դարի քաղաքացու մեծագույն ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է: Դուք մտածում եք հայթայթել գումարներ Ձեր երեխայի ուսման վարձը վճարելու համար: Այս հարցում Ձեզ իր աջակցությունն է հայտնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ:
Ուսման վարկավորումը նախատեսված է պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատության ուսանողների ուսման վարձերի վճարման համար:
ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԱՐԿ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վարկի տրամադրման պայմաններն են.
| | |
Ուսման վարկերը տրամադրվում են պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողների ուսման վարձերը մասնակի կամ ամբողջությամբ վճարելու նպատակով,
Արժույթը - ՀՀ դրամ,
Վարկի առավելագույն գումար - 500,000 ՀՀ դրամ,
Վարկի նվազագույն գումար - 50,000 ՀՀ դրամ,
ՈՒսման վարկերը տրամադրվում են նվազագույնը 3, իսկ առավելագույնը 6 ամիս ժամկետով: Առանձին դեպքերում (տարեկան վարձավճարի վճարումը վարկավորելիս) վարկի առավելագույն տևողությունը կարող է կազմել 12 ամիս:
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք - 24%,
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
Վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական հավասարաչափ մասերով:
ՕՐԻՆԱԿ`
220,000 ՀՀ դրամ գումար վարկի դեպքում Ձեր վճարելիք օրական տոկոսագումարը կկազմի ընդամենը 86.9 դրամ, ինչը չի կարող մեծ ազդեցություն թողնել վարկառուի ֆինանսական վիճակի վրա:
Ուսման վարկի ստացման դիմում,
Վարկառուի անձնագրի և սոցիալական քարտի պատճեն,
Ուսանողի անձնագրի պատճեն,
Տեղեկանք աշխատավայրից (և/կամ եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր), որում նշվում է հաճախորդի մաքուր ամսական աշխատավարձի (եկամտի) չափը,
Տեղեկանք ուսանողի պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անուն ազգանունը, ֆակուլտետը և կուրսը: Սույն տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության դեկանատի կողմից: Տեղեկանքը պետք է պարունակի ուսումնական հաստատության արժանահավատ տվյալները,
Տեղեկանք ուսանողի պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անուն ազգանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի կիասամյակային վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի ռեկվիզիտները: Սույն տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության հաշվապահության կողմից,
Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ,
Առաջարկվող գրավի սեփականությունը հաստատող փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք ներկայացվում են անհրաժեշտության դեպքում:
| Անհրաժեշտության դեպքում հաճախորդից կարող են պահանջվել նաև հետևյալ փաստաթղթերը | | |
երաշխավորության նամակ աշխատավայրից,
տեղեկանքներ հաճախորդի ընտանիքի մյուս անդամների եկամուտների մասին և (կամ) արժանահավատ այլ փաստաթղթեր,
ԳՓՄ վարչական խորհրդի երաշխավորագիրը` ԳՓՄ անդամ հանդիսացող հաճախորդի համար,
Գյուղապետի երաշխավորագիրը` գյուղում մշտապես բնակվող ԳՓՄ անդամ չհանդիսացող անձանց համար,
Այլ փաստաթղթեր:
Վարկի համար վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման նպատակով վարկի տրամադրման պահին հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 3%-ի չափով:
Վարկի տոկոսադրույքի սահմանման վրա գործոններ չեն ազդում:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Վարկի գումարը փոխանցվում է ուսումնական հաստատության բանկային հաշվին:
Վարկը պետք է ապահովված լինի: Որպես ապահովման միջոց կարող է հանդես գալ շարժական և անշարժ գույք, տան գույք, սարքավորումներ, թանկարժեք մետաղներ և ապահովման այլ միջոցներ:
Ընդ որում, ուսման վարկի տրամադրումը հնարավոր է նաև նվազագույնը երկու անձանց (գործատու, կին, ամուսին, ընկեր, բարեկամ և այլն) երաշխավորությամբ` առանց շարժական և/կամ անշարժ գույքի գրավադրման:
Ուսումնական հաստատությունների հետ կնքված համագործակցության պայմանագրերի շրջանակներում կարող են սահմանվել ուսման վարկերի տրամադրման այլ պայմաններ:
Գրավի առկայության դեպքում վարկի մայր գումարի և 18 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը
Համաձայն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրավի պայմանագրերի Գրավատուն պարտավորվում է գրավի պայմանագրի ստորագրումից հետո 1 ամսվա ընթացքում իր հաշվին ապահովագրել գրավ դրված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237 հոդվածի 1 կետի համաձայն:
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց 2 բանկային օրվա ընթացքում: Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 5 բանկային օրվա ընթացքում:
Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:
Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերում:
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների տվյալ պահին գործող սակագներում :
ՈՒսման վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Թարմացված է առ 02.08.2010թ., 09:15 |
|
|