Կայքի քարտեզ | Գլխավոր էջ
 
   
 
   
   
a
 
 Վարկեր
Առևտրային,
Գյուղատնտեսական,
Սպառողական,
Հիփոթեքային գնման և
վերանորոգման վարկեր:
Վարկեր – մենք
առաջարկում ենք
ԿԱՅՈւՆՈւԹՅՈւՆ
 Ավանդներ
Ընտրեք Ձեր կարիքներին
առավել
համապատասխանող
ավանդատեսակ:
Ավանդներ – մենք
առաջարկում ենք
ՀՈւՍԱԼԻՈւԹՅՈւՆ
 Քարտեր
Մենք տրամադրում ենք և
սպասարկում տեղական
ArCa, միջազգային VISA
և MasterCard քարտեր:
Քարտեր - մենք
առաջարկում ենք
ՃԿՈւՆՈւԹՅՈւՆ
 Փոխանցումներ
Փոխանցեք Ձեր դրամական
միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ
միջոցով:
Փոխանցումներ - մենք
առաջարկում ենք
ԱՐԱԳՈւԹՅՈւՆ
  Գնում Վաճ ԿԲ
USD363.00366.00363.50
RUR11.6011.8511.81
EUR458.00466.00463.97
GBP557.00567.00558.55
CHF357.00366.00359.01
DATE08.09.201013:35PM
Ես ուզում եմ
  
0.00
 






Անշարժ գույքի ձեռքբերման
(գնման) նպատակով հիփոթեքային վարկեր
 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տրամադրում է Հիփոթեքային վարկեր այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն կայուն եկամուտ:

Վարկերը տրամադրվում են անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն, առանձնատուն, այլ) ձեռքբերման (գնման) նպատակով:


Վարկավորման առավելությունները
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈւՄ

Գործում է գրավադրման ճկուն համակարգ: Որպես գրավ կարող են հանդիսանալ գնվող բնակարանը, բնակելի տունը, առանձնատունը, այլ տարածքը և/կամ այլ անշարժ գույք, շարժական գույք, դրամական միջոցներ, թանկարժեք մետաղներ, երաշխավորություններ:
Վարկի ու տոկոսագումարների մարման ճկուն համակարգ, որը հնարավորություն է ընձեռնում վարկառուին առանց ավելորդ լարվածության մարել վարկը:


Անշարժ գույքի ձեռք բերման (գնման) հիփոթեքային վարկի տրամադրման պայմաններն են.

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:
Արժույթը - ՀՀ դրամ, արտարժույթ:
Վարկի նվազագույն գումարը կազմում է` 1,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արժույթ, առավելագույն գումարը` 40,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արժույթ:
Վարկի տևողությունը 3-120 ամիս է:
Տարեկան տոկոսադրույքն է 14 կամ 16%*:
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Վարկի կանխավճարը սահմանվում է գնվող գույքի վաճառքի գնի նվազագույնը 30% չափով:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող են հանդես գալ գնվող և այլ անշարժ գույք, շարժական գույք, թանկարժեք մետաղներ, դրամական միջոցներ, երաշխավորություններ և այլն: Միայն երաշխավորությամբ վարկի տրամադրումն արգելվում է:
Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկի գործողության ողջ ընթացքում գրավադրված գույքը ենթակա է տարեկան կտրվածքով ապահովագրման առնվազն հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափով: Գույքի ապահովագրությունը կատարվում է գրավառուի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և գրավառուի համար ընդունելի պայմաններով:
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:
Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Կենտրոնական գրասենյակում և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերում:
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Վարկի մարման հաճախականությունը սահմանված է ամսական (հավասարաչափ մասերով):
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների տվյալ պահին գործող սակագներում :


*Կախված Բանկում հաճախորդի հաշվի միջին ամսական շարժի մեծությունից (հաշվարկված 6 ամսվա կտրվածքով)` մինչև 200,000 ՀՀ դրամ - 16%, 200,000 ՀՀ դրամ և ավելի - 14%:
Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների աշխատակիցներին անշարժ գույքի ձեռքբերման (գնման) հիփոթեքային վարկերը վարկային կոմիտեի որոշմամբ հնարավոր է տրամադրել 13% տարեկան տոկոսադրույքով:



Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը, կիրառման դեպքերը և վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև հնարավոր անբարենպաստ հետևանքները












Անհրաժեշտ փաստաթղթեր

Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկի դիմում` լրացված և ստորագրված հաճախորդի կողմից
դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (պատճե)
դիմողի սոցիալական քարտ (պատճե)
տեղեկանք բնակության վայրից (ՙերրորդ ձև՚)
ամուսնության վկայական (պատճե)*
գնվող անշարժ գույքի սեփականության վկայական (պատճե)
գնվող անշարժ գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (պատճե)
տեղեկանք անձնագրային բաժնից` գնվող բնակարանում, բնակելի տանը, առանձնատանը գրանցված անձանց վերաբերյալ
դիմողի աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից
տեղեկանք դիմողի աշխատավայրից` վերջինիս ստացած ամսական միջին եկամտի վերաբերյալ (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով)
աշխատանքային պայմանագիր (պատճեն)*
տեղեկանք դիմողի ընտանիքի այլ անդամ(ներ)ի աշխատավայրից` վերջին(ներ)իս ստացած ամսական միջին եկամտի վերաբերյալ (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով)*
դիմողի այլ եկամուտը հավաստող փաստաթղթեր (վարձակալական վճար, տոկոսային եկամուտ կատարված ներդրումներից և այլն)*
որպես գրավ առաջարկվող գույքի սեփականությունը հավաստող փաստաթուղթ(եր) (պատճե)

*- օժանդակ փաստաթուղթ:


Վարկ ստանալու համար անհրաժեշտ է`

Ստանալ վարկի դիմումը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ որևէ մասնաճյուղից:
Լրացնել վարկի դիմումը և պահանջվող փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ:
Վարկային մասնագետներին ծանոթացնել Ձեր գործունեությանը:






Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:

Թարմացված է առ 02.08.2010թ., 09:10
  
 
 
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© 2007-2010 «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ