Կայքի քարտեզ | Գլխավոր էջ
 
   
 
   
   
a
 
 Վարկեր
Առևտրային,
Գյուղատնտեսական,
Սպառողական,
Հիփոթեքային գնման և
վերանորոգման վարկեր:
Վարկեր – մենք
առաջարկում ենք
ԿԱՅՈւՆՈւԹՅՈւՆ
 Ավանդներ
Ընտրեք Ձեր կարիքներին
առավել
համապատասխանող
ավանդատեսակ:
Ավանդներ – մենք
առաջարկում ենք
ՀՈւՍԱԼԻՈւԹՅՈւՆ
 Քարտեր
Մենք տրամադրում ենք և
սպասարկում տեղական
ArCa, միջազգային VISA
և MasterCard քարտեր:
Քարտեր - մենք
առաջարկում ենք
ՃԿՈւՆՈւԹՅՈւՆ
 Փոխանցումներ
Փոխանցեք Ձեր դրամական
միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ
միջոցով:
Փոխանցումներ - մենք
առաջարկում ենք
ԱՐԱԳՈւԹՅՈւՆ
  Գնում Վաճ ԿԲ
USD363.00366.00363.50
RUR11.6011.8511.81
EUR458.00466.00463.97
GBP557.00567.00558.55
CHF357.00366.00359.01
DATE08.09.201013:35PM
Ես ուզում եմ
  
0.00
 



Ջեռուցման վարկեր  
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է նոր վարկատեսակ. Ջեռուցման վարկեր:
Լավագույն հնարավորություն ջեռուցել Ձեր բնակարանը


Վարկի տրամադրման պայմաններն են.

Ջեռուցման վարկերը տրամադրվում են փաստաթղթավորված կամ վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Արժույթը - ՀՀ դրամ:
Վարկի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումարը կազմում է.
- Ֆիզիկական անձանց համար 1,800,000 ՀՀ դրամ
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 180,000,000 ՀՀ դրամ
Վարկի տևողությունը.
- Ֆիզիկական անձանց համար 3-36 ամիս է:
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 3-84 ամիս է:
Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 16-24%:
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Վարկի տոկոսադրույքի սահմանման վրա գործոններ չեն ազդում:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
Վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական կտրվածքով:
Վարկի մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով
Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող են հանդես գալ շարժական և անշարժ գույք, սարքավորումներ, կենցաղային ապրանքներ, տան գույք, թանկարժեք մետաղներ, ինչպես նաև, երրորդ անձանց երաշխավորություններ (գործատու, կին, ամուսին, ընկեր, բարեկամ և այլն):
Համաձայն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրավի պայմանագրերի գրավատուն պարտավորվում է գրավի պայմանագրի ստորագրումից հետո 1 ամսվա ընթացքում իր հաշվին ապահովագրել գրավ դրված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237 հոդվածի 1 կետի համաձայն:
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց 10 բանկային օրվա ընթացքում: Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:
Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերում:
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների տվյալ պահին գործող սակագներում :



Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը, կիրառման դեպքերը և վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև հնարավոր անբարենպաստ հետևանքները









Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Դիմողի անձնագիրը ու սոցիալական քարտը (ինչպես նաև անձնագրի և սոցիալական քարտի պատճեները)
Տեղեկանք բնակության վայրից` մշտական բնակության մասին («երրորդ ձև»*)
Տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) մեծությունը հարկերը վճարելուց հետո (մաքուր աշխատավարձ**), ելքի համար, տրման ամիս, ամսաթիվ
*Ըստ անհրաժեշտության
**Տեղեկանքը պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսահամարներ, տեղեկանքը տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը


Տեղեկանք դիմողի ընտանիքի այլ անդամ(ներ)ի աշխատանքի վայրից, որտեղ պետք է աշխատավարձի (եկամտի) մեծությունը հարկերը վճարելուց հետո (մաքուր աշխատավարձ)
Տանը գրանցվածների անձնագրերի պատճեները
Երեք երաշխավորների անձնագրերի պատճեները (որոնցից մեկը կարող է հանդիսանալ տան անդամ)
Առաջարկվող գրավի սեփականությունը հաստատող փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք ներկայացվում են անհրաժեշտության դեպքում
Նախահաշիվ, հաշիվ-ապրանքագիր


Վարկ ստանալու համար անհրաժեշտ է.

Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերից որևիցե մեկը` անձը հաստատող փաստաթղթով,
Լրացնել վարկի դիմումը և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:


Ջեռուցման վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ





Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:

Թարմացված է առ 02.08.2010թ., 09:20
  
 
 
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© 2007-2010 «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ